38617 դիտում
11:47 22-07-2018
Ադրբեջանի հատուկ ծառայությունները սպանել են Գյանջայի իրադարձությունների հետ առնչություն ունեցող ևս մեկ մարդու
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները երեկ հատուկ գործողություն են իրականացրել Բաքվից ոչ հեռու գտնվող Խոջասան ավանում` սպանելով Գյանջայի քաղաքապետի դեմ մահափորձի և հուլիսի 10-ին այդ քաղաքում տեղի ունեցած անկարգությունների հետ առնչություններ ունեցող Անար Բաղիրովին: Հաղորդում է «Ազատությունը»։
Պաշտոնական աղբյուրների պնդմամբ՝ Բաղիրովը սպանվել է իրավապահներին դիմադրություն ցուցաբերելիս: Նույն գործողության ընթացքում, ըստ Ադրբեջանի հատուկ ծառայությունների, ևս ութ մարդ ձերբակալվել է: «Բաղիրովը Գյանջայում հանցավոր գործողություններ կատարած խմբի ակտիվ անդամներից մեկն էր: Նա սերտ կապեր ուներ Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևի դեմ մահափորձի անմիջական հեղինակ Յունիս Սաֆարովի հետ»,- նշված է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Նմանատիպ նյութեր
976 դիտում
10:34 01-12-2024
ԱՄՆ-ն որևէ առնչություն չունի Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների հետ․ Սպիտակ տուն
Այս բաժնից
1234 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
784 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել
901 դիտում
23:30 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Սաուդյան Արաբիա