211652_close_icon
views-count2555 դիտում article-date 16:19 18-07-2018

Սփյուռքի նախարարն ընդունել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանին

Հուլիսի 18-ին սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունեց Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ, Ժառանգավորաց վարժարանի և Ընծայարանի տնօրեն Կորյուն վարդապետ Բաղդասարյանին: Ողջունելով հյուրին՝ նախարար Հայրապետյանը վստահություն հայտնեց, որ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի հետ համագործակցությունը առավել կսերտանա և կամրապնդվի: Կորյուն վարդապետ Բաղդասարյանն իր խոսքում նշեց, որ այս տարի լրանում են Սուրբ Հակոբեանց տպարանի 185, Ժառանգավորաց վարժարանի 170 և Արարայի ճակատամարտի 100-ամյակները, որոնց նվիրված բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվելու: Դիվանապետը նաև ընդգծեց, որ պատրիարքարանի արխիվները թվայնացվում են: Խոսելով Երուսաղեմի հայկական համայնքի մասին մասին՝ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը նշեց, որ հայերն այնտեղ ապրել են դեռևս 1915-ից առաջ, սակայն մեծաթիվ են նաև ցեղասպանությունից և ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հաստատվածները:

Նմանատիպ նյութեր