211652_close_icon

Արցախի զորամասերից մեկում որոտացած պայթյունի մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը երևակայության արգասիք է. ՊԲ

views-count31953 դիտում article-date 21:18 17-07-2018
Ադրբեջանական որոշ լրատվակայքերի՝ մասնավորապես armiya.az կայքում այսօր տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր Լեռնային Ղարաբաղում տեղակայված զորամասերից մեկում պայթյունի հետևանքով 10 մարդ է վիրավորվել, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին [url=http://nkrmil.am/news/view/2224]հայտնում է[/url] Արցախի հանրապետության պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ դա հակառակորդ երկրի քարոզչության երևակայության հերթական վառ արգասիքն է: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտարարում է, որ պաշտպանության բանակում որևէ արտառոց պատահար տեղի չի ունեցել: Միաժամանակ հորդորում ենք հետևել պաշտոնական հաղորդագրություններին և տուրք չտալ ադրբեջանական տեղեկատվական սադրանքներին:

Նմանատիպ նյութեր