Ադրբեջանում զինամթերքի պահեստում որոտացած պայթյունի հետևանքով 6 մարդ է վիրավորվել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության զորամասի զինամթերքի պահեստում որոտացած պայթյունի հետևանքով 6 մարդ է վիրավորվել: Այդ մասին գրում է Interfaxs-ը:
«Վեց մարդ թեթև բեկորային վնասվածքներ է ստացել։ Նրանց տեղափոխել են Սիյազանի աշխտորոշիչ կենտրոն»,- ասել են նախարարությունում:
Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հաղորդում է, որ պայթյունի արդյունքում դես ու դեն թռած արկերը կպել են մոտ գտնվող տներին։
«Արկերի կպնելու արդյունքում Խըզըի շրջանի Գիլյազի ավանի մի քանի բնակելի շենքերում հրդեհ է բռնկվել։ Հրշեջների բրիգադները պայքարում են կրակի դեմ», - հաղորդում է ԱՊԱ-ն։