Վրաստանում հանք է փլուզվել. կան զոհեր
Վրաստանի արևմտյան Տկիբուլի քաղաքում գտնվող Մինդելի անվան հանքում տեղի է ունեցել փլուզում, ինչի հետևանքով զոհվել է հանքի 4 աշխատող:
Ինչպես հաղորդում է georgiaonline.-ը, տեղեկությունը հաստատել է այդ երկրի ներքին գործերի նախարարությունը:
Բացի զոհերից, նաև մի քանի մարդ վիրավորվել է, սակայն նրանց թիվը չի նշվում:
Վրացական լրատվամիջոցների հաղորդած փոխանցմամբ՝ պատահարի հետևանքով հնարավոր է՝ զոհեի թիվը մոտ 10 լինի։ Տեղում աշխատում են փրկարարները:
Միջադեպի մանրամասները դեռևս հայտնի չեն։