Կոլումբիայում հանք է փլուզվել. զոհվել է 3 մարդ
Կոլումբիայի հարավում գտնվող Կաուկա շրջանի ոսկու հանքերից մեկի փլուզման հետևանքով մահացել է 3 հանքափոր, ևս 30-ը գտնվում է փլատակների տակ:
Ինչպես հաղորդել է Fox News հեռուստաընկերությունը, դեպքը տեղի է ունեցել Սանտադեր-դե-Կիլիչաո քաղաքի հանքում:
Լրատվամիջոցների տվյալներով, հանքը եղել է անօրինական: Փրկարարներին հաջողվել է դուրս բերել մահացածների դիակները, իսկ փրկարարական աշխատանքները շարունակվում են: