Հայաստան են ժամանելու միջազգային հայտնի աուդիտորական կազմակերպության մասնագետներ․ «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է․ ««Առավոտ»-ի տեղեկություններով՝ երեքշաբթի Հայաստան են ժամանելու միջազգային հայտնի աուդիտորական կազմակերպության մասնագետներ և արտերկրյա իրավաբաններ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում նախարարության կողմից իրականացվող ստուգումների արդյունքները մանրազնին ուսումնասիրելու և փորձագիտական եզրակացություն ներկայացնելու համար:
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ մասնագետներին մասնավոր գրասենյակ է տրամադրվելու, որտեղ նրանք ուսումնասիրելու են փաստաթղթերը, դրանք ստուգողների աշխատանքն ու մոնիթորինգի են ենթարկելու մամուլում և նախարարության աշխատակիցների սոցցանցի էջերում ստուգումների վերաբերյալ պարբերաբար հրապարակայնացվող տվյալները՝ հետագայում գործին կցելու համար:
Ըստ տեղեկությունների՝ աշխատանքային խմբի առաջ խնդիր է դրվել մանրամասն ուսումնասիրել ստուգում իրականացնող մարմնի և ստուգողներից յուրաքանչյուրի գործողությունները, կազմել միջազգային ստանդարտներին համապատասխանող գործ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]