211652_close_icon

Կիրականացվեն Երևան քաղաքի 2017 թ-ի բյուջեի կատարման հաշվետվությունների աուդիտորական ծառայություններ

views-count2593 դիտում article-date 21:19 29-11-2017
Երևանի ավագանու նոյեմբերի 29-ին տեղի ունեցած նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանու անդամները հավանություն են տվել Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ անկախ աուդիտ անցկացնելու նպատակով աուդիտորական ծառայություն ներգրավելու մասին որոշման նախագծին։ Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի վարչությունից, համաձայն ավագանու որոշման՝ աուդիտորական ծառայությունների ավարտման վերջնաժամկետ է սահմանվել 2018 թվականի փետրվարի 23-ը:

Նմանատիպ նյութեր