4180 դիտում
23:17 13-07-2018
Իրանի հետ համագործակցությունը սերտանում է. ԱԻ նախարարն ընդունել է դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին
ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը հուլիսի 13-ին ընդունեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Հ. Ռոստոմյանը նշեց, որ տարիների ընթացքում ՀՀ-ում Իրանի հետ հարաբերություններն ավելի են մտերմացել, և դա կարևոր ազդեցություն կունենա արտակարգ իրավիճակների ոլորտում փոխգործակցությունն ամրապնդելու և զարգացնելու համար:
Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, շնորհավորելով նախարար Հրաչյա Ռոստոմյանին նշանակման կապակցությամբ, հույս հայտնեց, որ Արտակարգ իրավիճակների նախարարության հետ համագործակցությունն առավել կամրապնդվի և մոտ ապագայում համատեղ ծրագրեր կիրականացվեն: Դեսպանը հրավիրեց ԱԻ նախարարին Իրանի Իսլամական Հանրապետություն:
Հանդիպման ընթացքում քննարկվեց արտակարգ իրավիճակների ոլորտի երկու երկրների պատասխանատու գերատեսչությունների համագործակցության շրջանակը, որը մասնավորապես ներառում է համատեղ աշխատանք՝ ճգնաժամերին արձագանքելու անդրսահմանային մեխանիզմներ մշակելու ուղղությամբ, փրկարարների համար առաջին բուժօգնության դասընթացների կազմակերպում, փորձի փոխանակման նպատակով արտակարգ պատահարներին ու աղետներին արձագանքման ոլորտում համատեղ ուսումնավարժանքի կազմակերպում ՀՀ ԱԻՆ, Իրանի «Կարմիր մահիկ» ընկերության և Հայկական Կարմիր խաչի ներկայացուցիչների ներգրավմամբ: ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացվել է նաև «Իրական ժամանակում համապարփակ մոնիթորինգ երկրաշարժերի կանխատեսման և վաղ ազդարարման նպատակով» առաջարկի նախագիծ:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց հայ-իրանական համագործակցության հուշագիր նախապատրաստելու վերաբերյալ: Կողմերը քննարկեցին նաև Երևան-Մեղրի ճանապարհի անբարեկարգ հատվածներում փրկարարական ջոկատների հենակետեր տեղակայելու հնարավորությունը:
Նմանատիպ նյութեր
5621 դիտում
18:08 04-07-2018
Սփյուռքի նախարարն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին
7449 դիտում
20:02 18-10-2016
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին
Այս բաժնից
553 դիտում
18:49 24-12-2024
Նախկին նախագահները մերժեցին բանավեճի հրավերը, քանի որ հաստատելու էին Փաշինյանի պնդումը․ Ռուբեն Ռուբինյան
829 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել