2476 դիտում
17:02 21-07-2019
Դատական համակարգում իշխանության գործողությունները ոչ թե համակարգի բարեփոխման հետ են կապված, այլ դրան տիրանալու. Միհրան Պողոսյան. Tert.am
Ոչ ստանդարտ իրավիճակ է տեղի ունեցել Բարձագույն դատական խորհրդում: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/07/21/mihran-poghosyan/3053825?fbclid=IwAR2mjyks7X_tzcmVGgDT2kISDsqNw8upPaeHOQTXT1gKp8QEByzyu2KkMCI]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը` անդրադառնալով ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանի հրաժարականին:
«Ակնհայտ է ինչ-որ ուժեր ուզում են իրենց սեփական նպատակներին հասնել, որոնց մեջ է տեղավորվում Նախշուն Տավարացյանի ընտրվելը, այնուհետև նրա լեգիտիմության հարցի բարձրացումը, ապա նրա հրաժարականը: Այսինքն` այն ինչ պարզ ու շիտակ երևում է, դա միայն այն է, ինչ-որ ցանկանում են հանրությունը տեսնի, սակայն, կարծում եմ, որ այստեղ կա այլ գործարքների, գործողությունների հետևանքով առաջացած իրավիճակ: Ակնհայտ է, որ սա ինչ-ինչ ստվերային գործարքների արդյունքում ձեռք բերված համաձայնություն է, որի պտուղներն ավելի ուշ կտեսնենք»,- ասաց նա:
Ընդհանուր առմամբ` Միհրան Պողոսյանը նկատեց, որ իշխանության կողմից իրականացրած գործողությունները դատական համակարգում ոչ թե դատական համակարգի բարեփոխման հետ են կապված, այլ դրան տիրանալու հետ: «Իշխանության միակ նպատակը դա է: Վերահսկողությունը փորձում են իրականացնել ոչ թե որպեսզի դատարաններն արդարադատություն իրականացնեն, այլ այն առումով, որ երբևէ չհամաձարկվեն իշխանություններին ոչ հաճո որոշումներ կայացնեն»,- ասաց նա:
Փաստաբանը նկատեց, որ Հայաստանում վերջին 30 տարում այնպիսի իրավիճակ էր ստեղծված, որ դատական համակարգը չընկալվեր որպես իշխանության առանձին ճյուղ, այլ լիներ պետության մի մասը, որը կատարում է պետությանն անհրաժեշտ որոշումները:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/07/21/mihran-poghosyan/3053825?fbclid=IwAR2mjyks7X_tzcmVGgDT2kISDsqNw8upPaeHOQTXT1gKp8QEByzyu2KkMCI]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
2894 դիտում
14:00 15-01-2020
Դատական իշխանության բարեփոխման որեւէ քայլ չի արվել. Էդմոն Մարուքյան, «Երկրի հարցը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
604 դիտում
19:12 26-12-2024
Շիրակի մարզպետը հյուրընկալել է աշխատանքային այցով մարզում գտնվող Անահիտ Մանասյանին
814 դիտում
18:55 26-12-2024
Հայաստանը Մինսկում 2025-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով
1180 դիտում
18:43 26-12-2024
Գնդապետ Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ