211652_close_icon
views-count3071 դիտում article-date 15:24 12-07-2018

ՀՀ տրանսպորտի նախարարի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Արցախ. քննարկվել են գործակցությունը խորացնելու հնարավորությունները

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում է։ Այցի շրջանակներում Աշոտ Հակոբյանը հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի և ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանի հետ։ Քննարկվել են տրանսպորտի, փոստային կապի, ճանապարհաշինության, ուղևորափոխադրումների, տաքսի ծառայությունների, հեռահաղորդակցության ոլորտներում գործակցությունն առաջիկայում առավել խորացնելու հնարավորությունները։ Կարևորվել է հայկական երկու պետությունների միջև համագործակցության նոր համաձայնագիր ընդունելու անհրաժեշտությունը։ Դրական է գնահատվել նախկին համաձայնագրի շրջանակներում իրականացված աշխատանքները։ Հանդիպման ավարտին Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության միջև տեղի է ունեցել համագործակցության նոր համաձայնագրի կնքման արարողությունը: Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը և ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը։ [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր