Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Արցախ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած ՀՀ պաշտոնական պատվիրակությունն այսօր մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 71-րդ տարեդարձին, Արցախի պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումներին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության կայքը: