ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով Արցախ է մեկնում
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի հրավերով աշխատանքային այցով Արցախ է մեկնում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակությունը:
Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Արցախի Պաշտպանի աշխատակազմում, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ:
Նախատեսված են հատուկ հանդիպումներ Արցախի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ինչպես նաև իրավապաշտպանների հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մամուլի ծառայությունը։