118092 դիտում
12:52 12-07-2018
18-ամյա տղայի առեղծվածային մահը Արմավիրի մարզում. Որդեկորույս ծնողները դիմում են վարչապետին, ՀՀ ոստիկանապետին և քննչական կոմիտեի նորանշանակ նախագահին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արմավիրի մարզի Խորոնք գյուղի բնակիչներ, ամուսիններ, 44-ամյա Կարինե Խաչատրյանն ու 50-ամյա Նշան Սահակյանը նամակ-խնդրանքով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ամուսիններն ասում էին. «Մեր տղան՝ Գագիկ Սահակյանը, հուլիսի 5-ին զորակոչվելու էր Հայոց բանակ, և թե՛ նրա, թե՛ մեր երազանքն էր, որպեսզի նա նույնպես ծառայեր Արցախի Հանրապետությունում: Միշտ ասում էր՝ «Իմ հարազատներն էլ են ծառայել Ղարաբաղում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տղան էլ ինքնակամ մեկնելու է Ղարաբաղ՝ իր ծառայութունն այնտեղ անցկացնելու ու հաստատ ես էլ զբոռնի պունկտում դիմում եմ գրելու, որ չմասնակցեմ վիճակահանությանը ու մեկնեմ Ղարաբաղ», սակայն այս դեպքում թե՛ մեր, թե՛ երեխայիս երազանքը իրականություն չդարձավ:
Այս տարվա հունիսի 25-ին որդիս կասկածելի հանգամանքներում Արմավիրի մարզի Լուսագյուղ գյուղի լճակներից մեկում ջրահեղձ է լինում, որին ականատես են լինում 30-ից ավելի քաղաքացիներ: Երեխան հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահանում է: Սկզբում երեխայի մահվան հանգամանքներով զբաղվում է ոստիկանության Վաղարշապատի բաժինը, իսկ հետո՝ նյութերը ուղարկվում են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին: Քննությունով զբաղվում է քննիչ Արշակ Կիրակոսյանը:
Մենք դիմում ենք վարչապետին, ոստիկանապետին, վարչապետի կողմից նշանակված, նորանշանակ՝ Հայաստանի քննչական կոմիտեի նախագահին, խնդրելով, որպեսզի միջոցներ ձեռնարկեն՝ բացահայտելու երեխայի իրական մահվան հանգանանքները, քանի որ մինչև մահանալը երեխայի հետ ինչ-որ խնդիրներ է եղել, որի մասին ասել ենք քննիչին և հուշել, որ այնտեղ 30-ից ավելի մարդիկ են եղել, մինչդեռ քննիչը բավարարվել է 1 հոգուց ցուցում վերցնելով, ասելով, թե միևնույն է՝ բոլորն էլ նույն բանն են ասելու:
Մինչև այս պահը քննիչը չի բարեհաճում անգամ պատասխանել մեր հարցերին, ամեն անգամ խուսափում է մեզ հետ հանդիպելուց:
Ճիշտ է՝ մենք մեր երեխային հետ չենք բերի, բայց գոնե ուզում ենք իմանալ ճշմարտությունը: Վստահ ենք, որ քննիչի կողմից ճշմարտությունը փորձ է արվում թաքցնել և քննությունը տանում է այն ուղղությամբ, որ երեխան մահացել է դժբախտ պատահարի հետևանքով»:
Մանրամասները՝ տեսանյութում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+