Սպորտի նախարարն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանի հեծանվային մարզաձևի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի և փոխնախագահի հետ
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանի հեծանվային մարզաձևի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Վահագն Թուխարյանի և ֆեդերացիայի փոխնախագահ Աշոտ Խաչատրյանի հետ:
Քննարկվել են հեծանվային սպորտի Հայաստանի ազգային հավաքականի` անցած մրցաշրջանում լավագույն մարզական ցուցանիշներ ունեցած մարզիկների զինվորական ծառայության, այդ մարզիկներին տարկետում տրամադրելու հնարավորության վերաբերյալ հարցեր:
Նախարարը տեղեկացրել է, որ մարզիկների, այդ թվում նաև՝ հեծանվորդների տարկետման, զինվորական ծառայությունը սպորտային վաշտում անցնելու հնարավորությունը վերականգնելու վերաբերյալ հարցերը այս պահին քննարկման փուլում են: