1751 դիտում
16:16 05-07-2018
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Սերժ Թանկյանին և Կարին Հովհաննիսյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ հուլիսի 5-ին, ընդունել է «Ստեղծարար Հայաստան» նորարար մշակութային հիմնադրամի խորհրդի անդամ, ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանին և հիմնադիր տնօրեն Կարին Հովհաննիսյանին:
Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Սերժ Թանկյանի թե՛ մշակութային, թե՛ հասարակական գործունեությունը եւ ասել. «Դուք ոչ միայն հրաշալի երաժիշտ եք, այլեւ հրաշալի հայ, արժանապատիվ ու հպարտ հայ»:
Կարին Հովհաննիսյանը ներկայացրել է «Ստեղծարար Հայաստանի» հիմնական նպատակներն ու գործունեության ուղղությունները: Նա ասել է, որ իրենց առաքելությունն է ոչ միայն զարգացնելու հայկական մշակույթը, այլ նաեւ դառնալու տաղանդավոր արվեստագետներին բացահայտելու, աջակցելու նրանց առաջ մղելու եւ խոստումնալից նախագծերը կյանքի կոչելու մի հարթակ:
Նշելով, որ արվեստը ամենազորավոր եւ ռազմավարական առումով ամենահեշտ եւ դյուրին ճանապարհ հարթող ուժն է՝ հիմնադրամի խորհրդի անդամներն ասել են, որ «Ստեղծարար Հայաստանը» նպատակ ունի դառնալ ամենադինամիկ եւ արդյունավետ մշակութային նախաձեռնություններից մեկը:
Նախագահ Սարգսյանը ողջունել է «Ստեղծարար Հայաստանի» ծրագրերն ու մտահաղացումները եւ պատրաստակամություն հայտնել հնարավորիս աջակցել դրանց իրականացմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
11477 դիտում
21:09 09-12-2018
Արմեն Աշոտյանը՝ Սերժ Թանկյանին. Դու պետք է կարողանաս պատասխան տալ քո խոսքերի համար
2109 դիտում
18:42 11-05-2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սերժ Թանկյանին
1663 դիտում
15:00 03-12-2021
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «5165 շարժման» անդամներ Կարին Տոնոյանին և Մենուա Սողոմոնյանին
Այս բաժնից
541 դիտում
19:17 01-05-2024
Օտարերկրյա գործակալների մասին օրենքը միայն կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե
547 դիտում
18:50 01-05-2024
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ
472 դիտում
18:13 01-05-2024
Մեկնարկել է «Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» ծրագիրը