Ուրուգվայի հավաքականի հարձակվող Էդինսոն Կավանին շարունակվում է ապաքինվել վնասվածքից:
Մեծ հավանականությամբ, բաց կթողնի ԱԱ-2018-ի 1/4-ում Ֆրանսիայի հետ խաղը: Կավանին երեք օր անընդմեջ չի մասնակցել մարզումներին: Եթե նա չկարողանա մասնակցել խաղին, ապա նրան փոխարինողների թվում գլխավոր թեկնածուն Կրիստիան Ստուանին է:
Բոլոր դեպքերում, Օսկար Տաբարեսը քննարկում է մի քանի մարտավարական սխեմա՝ մեկ հարձակվողով, Լուիս Սուարեսի գլխավորությամբ:
Կավանին այս առաջնությունում 3 գոլ է խփել, այդ թվում՝ Պորտուգալիայի հետ 1/8 եզրափակիչ խաղում դուբլի հեղինակ է դարձել:
Ուրուգվայ-Ֆրանսիա խաղը կկայանա հուլիսի 6-ին: