33512 դիտում
21:37 02-07-2018
Երևանում տաքսի ավտոմեքենայի հրդեհի փաստով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նախապատրաստված նութերը փոխանցվել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունիսի 30-ին, ժամը 20։50-ի սահմաններում Պարույր Սևակի փողոցում հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ՝ 62-ամյա Համլետ Մնացականյանի վարած BYD մակնիշի 607 LT 61 համարանիշի ավտոմեքենայում։
Դեպքի վայր էին ժամանել ԱԻՆ ՓԾ Արաբկիրի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը, սակայն մեքենան ամբողջովին դարձել էր ոչ շահագործելի։
Օպերատիվորեն ժամանել էին նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աղետների բժշկության կենտրոնի ՊՈԱԿ օպերատիվ խումբը՝՝ հերթապահ բժշկի գլխավորությամբ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան շահագործվում էր «Սվիթ ուեյ տրանս» ՍՊԸ-ի կողմից՝ որպես տաքսի։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
60742 դիտում
09:21 23-07-2015
Ճանապարհային ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում սիրված հաղորդման սիրված հեղինակի վթարի փաստով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
7653 դիտում
23:40 29-07-2014
Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում ЗИЛ մակնիշի բեռնատարի և Yamaha երկանիվ մոտոցիկլի վթարի փաստով