12268 դիտում
19:59 01-07-2018
Բրիտանիայի կառավարությունը թագուհու մահվան դեպքում նախատեսվող գործողությունների փորձ է իրականացրել
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում թագուհու մահվան դեպքում նախատեսված իշխանությունների գործողությունների մշակման ուսումնավարժանքներ են իրականացվել:
Ինչպես հայտնում է [url=https://www.thetimes.co.uk/edition/news/ministers-rehearse-for-death-of-the-queen-lt73v29bb]thetimes[/url]-ը, հունիսի 28-ին փոխվարչապետ Դևիդ Լիդինգթոնը խորհրդակցություն է անցկացրել նախարարների հետ՝ քննարկելով, թե ինչ միջոցառումներ են ձեռնարկվելու միապետի մահվան օրը, երբ վարչապետը պետք է հաղորդի այդ լուրը՝ 10-օրյա սուգ հայտարարելով:
Ուսումնավարժանքները պայմանավորված չեն թագուհու առողջության հետ կապված մտահոգությամբ, այլ հատուկ ծրագրի մաս են կազմում: Պարբերականի աղբյուրներից մեկը տեղեկացրել է, որ նախկինում նման նախապատրաստական աշխատանքներին նախարարները չեն մասնակցել, նրանք առաջին անգամ են հրավիրվել:
Սա առաջին դեպքն է, երբ քաղաքական գործիչները և քաղաշխատողները հավաքվել են հատուկ գործողություններ մշակելու համար, որը ներառում է նաև վարչապետի ուղերձը ժողովրդին:
Նշենք, որ վերջերս 92-ամյա թագուհին աստիճանաբար հրաժարվում է որոշ միջոցառումներին և հասարակական հավաքներին մասնակցելուց առողջական խնդիրների պատճառով:
Նմանատիպ նյութեր
1574 դիտում
12:00 08-11-2014
Բրիտանիայի թագուհու դեմ նախապատրաստվող մահափորձի կասկածանքով 4 մարդ է ձերբակալվել
1978 դիտում
23:04 17-02-2021
Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ամուսինը հոսպիտալացվել է
2515 դիտում
23:41 10-09-2022
Մեծ Բրիտանիայի թագուհու պետական հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին
Այս բաժնից
946 դիտում
22:14 28-01-2025
Ուկրաինայի հակամարտությունը կարող է ավարտվել 1,5-2 ամսից, երբ վերջանան Կիևի հովանավորչական գումարները․ Պուտին
931 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1393 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև