Կիմ Չեն Ընը խնդրել է Սի Ցզինփինին նպաստել Հյս. Կորեայի դեմ կիրառվող պատժամիջոցների չեղարկման գործընթացի արագացմանը
Հյուսիային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Չինաստան կատարած այցի ժամանակ խնդրել է Չինաստանի նախագահ Սի Ցզինփինին նպաստել Հյուսիսային Կորեայի դեմ կիրառվող տնտեսական սահմանափակումների չեղարկման գործընթացին։ Այդ մասին հայտնում է Interfax գործակալությունը՝ հղում անելով ճապոնական Yomiuri թերթին։
Թերթն ընդգծում է, որ Չինաստանի ղեկավարը հավաստիացրել է հյուսիսկորեական առաջնորդին, որ ջանքեր կգործածի այդ ուղղությամբ։
Միևնույն ժամանակ, ինչպես բազմաթիվ անգամ հայտարարել են Ճապոնիան, ԱՄՆ-ն ու Հարավայի Կորեան, Փհենյանի դեմ սահմանափակումները կչեղարկվեն միայն Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացումից հետո։