211652_close_icon
views-count4238 դիտում article-date 12:16 29-06-2018

Հայաստանում ընթանում է «Երկրորդ կանգառ հանուն արդյունավետ ներգրավման» միջազգային կրթական ծրագիրը. մասնակցում են երիտասարդ առաջնորդներ եվրոպական ավելի քան 10 երկրից

Հունիսի 24-ից հուլիսի 1-ը Հայաստանում տեղի է ունենում «Երկրորդ կանգառ հանուն արդյունավետ ներգրավման» միջազգային կրթական ծրագիրը, որին մասնակցում են երիտասարդ առաջնորդներ եվրոպական ավելի քան 10 երկրից։ Միջազգային կրթական ծրագիրն իրականացվում է Համաշխարհային հայկական երիտասարդական ՈՍՏԱՅՆ-ի (wostayn.net) կողմից՝ ԵԽ Եվրոպական երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ: Ծրագրի հիմնական նպատակն է մասնակիցներին և հայկական երիտասարդական կազմակերպություններին զինել համապատասխան գիտելիքով և հմտություններով, որոնք կնպաստեն տարբեր երկրներում երիտասարդ նորեկների /փախստական, միգրանտ, տեղահանված և այլն/ ինտեգրման ու սոցիալիզացիայի արդյունավետության բարձրացմանը: [b]Ծրագրի նպատակներից են՝[/b] ◦ Երիտասարդական կազմակերպություններին տրամադրել համապատասխան նյութեր, գործիքներ, ռեսուրսներ, որոնք միգրանտների, փախստականների ու այլ նորեկների ունակությունները բացահայտելու հնարավորություն կընձեռեն: ◦ Նպաստել երիտասարդական աշխատողների և երիտասարդական կազմակերպությունների դերի բարձրացմանը՝ «Երկրորդ կանգառ»-ում (երիտասարդական աշխատանքում) նորեկների ինտեգրման գործընթացը հարթ և ներդաշնակ դարձնելով հյուրընկալող հասարակության համար: ◦ Առաջիկա 6 ամիսների ընթացքում մասնակից երիտասարդական կառույցներում նորեկների թիվը մեծացնել՝ խրախուսելով միջմշակութային կրթությունը, հին և նոր միգրանտների միջև փորձի փոխանակումը: ◦ Մշակել ուղեցույց, հրատարակել և տարածել՝ ձգտելով աջակցել երիտասարդական աշխատանքի զարգացմանն ու երիտասարդական կազմակերպություններում նորեկների արդյունավետ ներգրավմանը: Համաշխարհային հայկական երիտասարդական ՈՍՏԱՅՆ-ի նախագահ Ատոմ Մխիթարյանը նշում է, որ «ծագիրն արդիական և շատ կարևոր է նաև Ոստայնի անդամ կառույցների՝ Եվրոպական երկրների հայ համայնքներում ակտիվացման և համահայկական երիտասարդական ցանցի ուժեղացման համատեքստում: Այն կնպաստի նաև Հայրենիքի հետ կապերի ամրապնդման, փորձի փոխանակման, ՀՀ նոր կառավարությանը հնարավորությունների սահմաններում աջակցություն ցուցաբերելու տեսանկյունից»: Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնը (Ոստայն), որպես համահայկական երիտասարդական ծրագիր, նախաձեռնվել է Հայաստանի ամենամեծ երիտասարդական կառույցի՝ Երիտասարդական ակումբների դաշնության կողմից՝ ՀՀ Նախագահի և Եվրոպայի խորհրդի ֆինանսական աջակցությամբ: ՈՍՏԱՅՆԸ, որպես միջազգային կազմակերպություն, հիմնադրվել է 2006թ. նոյեմբերի 10-ին Երևանում: 2009թ-ին Ոստայնը Եվրախորհրդում ձեռք է բերել միջազգային կազմակերպության կարգավիճակ: Այժմ Ոստայնը միավորում է 28 հայկական երիտասարդական կազմակերպություն Ավստրիայից, Բելառուսից, Բելգիայից, Գերմանիայից, Էստոնիայից, Իսպանիայից, Կիպրոսից, Հունգարիայից, Ղազախստանից, Մեծ Բրիտանիայից, Նիդերլանդներից, Շվեդիայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Ֆրանսիայից: Ոստայնը ծառայելով հարթակ ազգային ինքնության պահպանման և հայ երիտասարդության հավաքական ուժի վերհանման ու զորեղացման համար՝ նպատակ ունի զարգացնել և ամրապնդել Հայրենիք-Սփյուռք գործակցությունը երիտասարդության ոլորտում, նպաստել սփյուռքի հայ համայնքներում հայապահպան գործունեությանը, ապահովել երիտասարդության ակտիվ մասնակցությունը Հայաստանում և Սփյուռքում երիտասարդությանն առնչվող կրթական, գիտական, մշակութային, տնտեսական, մարզական, քաղաքական հիմնախնդիրների վերհանմանն ու քննարկմանը, խրախուսել երիտասարդական կազմակերպությունների ներգրավմանը տարբեր համահայկական ծրագրերի և միջոցառումների կազմակերպման և իրականացման գործում, տարբեր մակարդակներում որոշումների կայացման գործընթացներին: [b]Հանրային կապերի հանձնախումբ www.wostayn.net[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր