Հարավային Կորեայի հետ խաղը գերմանացի գործարարներին մինչև 200 մլն եվրո վնաս կհասցնի
ԱԱ-2018-ի խմբային փուլում Գերմանիայի և Հարավային Կորեայի միջև հանդիպումը վնաս է հասցնելու գերմանական տնտեսությանը:
Հանդիպումը մեկնարկելու է այսօր Կազանում՝ Մոսկվայի ժամանակով 17:00-ին, իսկ Գերմանիայի ժամանակով՝ 16:00-ին:
Հանդիպման նման վաղ մեկնարկը վնաս կհասցնի տնտեսությանը և գործարարներին՝ մոտ 200 մլն եվրոյի չափով:
Երկրի աշխատունակ մարդկանց մոտ 70 տոկոսը դիտելու է խաղը, և միայն 30%-ն է խաղից հետո շարունակելու աշխատանքը: