13932 դիտում
19:36 25-06-2018
Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի սաները շրջել են մայրաքաղաքում և կատարել Երևանին նվիրված ստեղծագործություններ
«Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրի և մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչությունը և տուրիզմի բաժինը հանդես են եկել «Երաժշտություն անիվների վրա» խորագիրը կրող գեղեցիկ նախաձեռնությամբ:
Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի սաները «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային երկհարկանի ավտոբուսով շրջել են մայրաքաղաքի փողոցներով և կատարել Երևանին նվիրված երաժշտական ստեղծագործություններ՝ ստեղծելով տոնական տրամադրություն:
Ավտոբուսը կայանել է մայրաքաղաքի տարբեր հատվածներում, որտեղ պատանի երաժիշտները հանդես են եկել կարճատև համերգներով, ապա շարունակել են իրենց ճանապարհը: Վերջնական կանգառը Ֆրանսիայի հրապարակում էր:
Այս յուրատեսակ համերգի ընթացքում եաժշտական դպրոցի սաներին միացել են նաև անցորդները, ձայնակցել նրանց և շնորհակալական խոսքեր հղել:
Նմանատիպ նյութեր
1650 դիտում
17:52 06-05-2016
Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի սաները ԱՄՆ-ում մեկամսյա հյուրախաղերից հետո Երևանում են
Այս բաժնից
1003 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1015 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք