Սիլվեստեր Ստալոնեի նախկին կինը 54 տարեկանում հինգերորդ երեխան է ունեցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հոլիվուդյան կինոաստղ Սիլվեստեր Ստալոնեի նախկին կինը, դերասանուհի Բրիջիթ Նիլսենը, որը հայտնի է մասնավորապես «Ռոքքի-4» կինոնկարից, 54 տարեկան հասակում երեխա է ունեցել:
Բրիջիթը ծննդաբերել է 2,5 կգ քաշով աղջիկ, որին անվանել են Ֆրիդա: Ստալոնեի նախկին կնոջ համար սա հինգերորդ երեխան է, իսկ ահա նրա ներկայիս ամուսնու՝ 39-ամյա իտալացի պրոդյուսոր Մատիա Դեսիի համար, որի հետ Նիլսենը ապրում է արդեն 12 տարի, սա առաջնեկն է:
Ֆրիդայի ծննդյան մասին հայտարարել են հենց ծնողները. «Մենք ուրախ ենք, որ մեր կյանքում հրաշալի մանչուկ հայտնվեց: Դա երկար ճանապարհ էր: Երբեք այսպես երջանիկ չենք եղել, ասել են Բրիջիթն ու Մատիան:
Նշենք, որ 1980-ականների ֆիլմերի աստղ Բրիջիթը 5 անգամ է ամուսնացել, նա արդեն չորս մեծահասակ զավակներ ունի, որոնցից ավագը 34 տարեկան է: