211652_close_icon
views-count1203 դիտում article-date 08:16 05-12-2014

Գույքի և եկամուտների մասին հայտարարագրերը դեռ չեն ներկայացվել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ պարզվում է՝ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանն առնվազն վերջին երեք տարիներին գույքի և եկամուտների մասին հայտարարագրերը չի ներկայացրել ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին: Բանն այն է, որ համապատասխան հայտարարագրերը նշված հանձնաժողովի պաշտոնական կայքէջում անգամ չկան: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից պատասխանել են, որ եթե իրենց կայքում հայտարարագրերը չկան, նշանակումէ համապատասխան պաշտոնյան չի ներկայացրել դրանք, հակառակ դեպքում փաստաթուղթն անպայման հրապարակած կլինեին: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր