8026 դիտում
15:35 23-06-2018
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունիսի 22-ին, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով եղել է ՀՀ Գեղարքունիքի և Տավուշի մարզերում։
Պաշտպանության նախարարի այցը մեկնարկել է Վարդենիս քաղաքից: Դ. Տոնոյանը տեղում ծանոթացել է կայազորային հոսպիտալի և քաղաքային հիվանդանոցի շենքային պայմաններին, մատուցվող բժշկական ծառայություններին ու բուժհաստատությունների կարիքներին: Կայազորային հոսպիտալի և քաղաքային հիվանդանոցի բուժանձնակազմի հետ քննարկվել են երկու հաստատությունների համատեղ ու ներդաշնակ աշխատանքը համակարգելու և բուժսպասարկման որակը բարձրացնելու համար անհրաժեշտ քայլերը:
Տավուշի մարզում պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է Բերդ քաղաքի զինվորական հոսպիտալի և քաղաքային հիվանդանոցի շենքային պայմաններին և մատուցվող ծառայություններին, քննարկել գործառույթների համադրման մեխանիզմները և բուժսպասարկման արդյունավետության բարձրացման հետ կապված խնդիրներ:
Շրջայցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը զորամիավորման հրամանատարության ուղեկցությամբ այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված մարտական հենակետեր, տեղում ծանոթացել օպերատիվ իրավիճակին, մարտական հերթապահության կրման պայմաններին, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակին, ինժեներական կառույցների հուսալիությանը, սննդի ապահովման խնդիրներին և տվել համապատասխան հանձնարարականներ:
Դ. Տոնոյանը խրախուսել է դիրքապահ զինծառայողներին և մաղթել խաղաղ ու անվտանգ ծառայություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
Նմանատիպ նյութեր
838 դիտում
14:07 31-05-2023
ԶԼՄ-ների ներկայացուցիչներն այցելել են հյուսիսարևելյան սահմանագոտի
2160 դիտում
21:36 18-12-2020
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հարավարևելյան սահմանագոտի
952 դիտում
19:40 28-02-2023
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի
Այս բաժնից
997 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
877 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
766 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին