91838 դիտում
10:26 23-06-2018
Զգացմունքային պահեր են եղել. Մանվել Գրիգորյանը ցանկացել է վերջին անգամ տեսնել կրտսեր որդուն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալությանը բավական զգացմունքային պահեր են նախորդել:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ձերբակալության օրը՝ հունիսի 16-ին, Մանվել Գրիգորյանը երկար ժամանակ եղել է ԵԿՄ-ի բաժանմունքում, և այդ ընթացքում նրա մոտ պարբերաբար մարդիկ են մտել և դուրս եկել, այդ թվում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, իսկ մեկ այլ պատգամավոր՝ Սեյրան Սարոյանը, նրա հետևից անգամ ԱԱԾ էր եկել:
Սակայն երբ արդեն ԱԱԾ-ն Գրիգորյանին հրավիրել է իր հետ գնալու, ասել է թե՝ հայտարարել է ձերբակալության մասին, գեներալը ցանկություն է հայտնել վերջին անգամ տեսնել և հրաժեշտ տալ իր փոքր որդուն՝ Վազգենին:
Եվ ահա Գրիգորյանի՝ շենքից դուրս գալուց րոպեներ առաջ Վազգենին ուղեկցել են հոր մոտ: Նրանք սենյակում մի քանի րոպե առանձին են մնացել, որից հետո Վազգենը դուրս է եկել, մի քանի րոպե անց արդեն ԱԱԾ-ականների ուղեկցությամբ շենքից դուրս է եկել նաև Մանվել Գրիգորյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9133 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան