8926 դիտում
20:18 22-06-2018
Արմեն Մարտիրոսյանի և Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է
Սարի թաղի դեպքերից 2 տարի անց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանի և Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:
Հատուկ քննչական ծառայությունից հայտնեցին, որ դադարեցվել է Երևան քաղաքի Սարի թաղում 2016 թվականի հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Սանասարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Հովսեփ Խուրշուդյանի, Դավիթ Հովհաննիսյանի, Վահագն Ղումաշյանի, Հովհաննես Ղազարյանի, Գարիկ Առուստամյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով իրականացվող քրեական հետապնդումը՝ նրանց արարքներում հանցակազմի բացակայության հիմքով:
Վերացվել են նաև նրանց նկատմամբ կիրառված խափանման միջոցները:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
22646 դիտում
09:31 23-05-2018
Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվել. «Ժողովուրդ»
3392 դիտում
16:45 14-02-2020
Դատարանը մերժել է Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը
2884 դիտում
15:00 22-08-2016
Հաջորդ քայլը քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը կլինի. Դավիթ Սանասարյանի փաստաբան
Այս բաժնից
799 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
664 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
457 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը