1989 դիտում
13:11 08-08-2016
Արմեն Մարտիրոսյանի եւ Դավիթ Սանասարյանի հայտնած տվյալներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն
Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանին եւ Դավիթ Սանասարյանին ձերբակալելու հաջորդ օրը՝ հուլիսի 30-ին ՀՀ ոստիկանության Ձերբակալված անձանց պահելու վայր են այցելել եւ նրանց հետ առանձնազրույցներ ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները: Այնուհետեւ, նրանց կալանավորելուց անմիջապես հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անձամբ այցելել եւ ՀՀ արդարադարատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում առանձին հանդիպել է ինչպես Ա. Մարտրիրոսյանին, այնպես էլ Դ. Սանասարյանին:
2016 թվականի օգոստոսի 5-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հրապարակային դիմում են հասցեագրել Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամները՝ խնդրելով Պաշտպանի աջակցությունը Ա. Մարտիրոսյանի եւ Դ. Սանասարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխելու հարցում:
Հաշվի առնելով Ա. Մարտիրոսյանի եւ Դ. Սանասարյանի հետ առանձնազրույցների արդյունքները, ինչպես նաեւ Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության դիմումի հանգամանքները՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ: Այնուհետեւ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից իր իրավասության սահմաններում Ա. Մարտիրոսյանի եւ Դ. Սանասարյանի հայտնած բոլոր տեղեկությունները սահմանված կարգով ամփոփվել եւ այսօր ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարին՝ քրեական գործի նախաքննության շրջանակներում դրանք քննարկելու նպատակով:
Մեր կողմից կատարված գործողությունների վերաբերյալ մանրամասն տեղեկություններն ուղարկվել են նաեւ Արմեն Մարտիրոսյանին եւ Դավիթ Սանասարյանին:
[b]
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ[/b]
Նմանատիպ նյութեր
8749 դիտում
20:18 22-06-2018
Արմեն Մարտիրոսյանի և Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է
3885 դիտում
22:31 01-05-2019
Դավիթ Սանասարյանի պաշտպանը՝ առողջապահության նախարարի ցուցմունքի ու Սանասարյանի հետ առերեսման մասին. Aravot.am
2797 դիտում
20:04 18-09-2016
ՄԻՊ-ն արձանագրված խախտումների վերաբերյալ տվյալներն ուղարկել է գլխավոր դատախազություն
Այս բաժնից
508 դիտում
11:36 20-05-2024
Նոր նշանակում Երևանի քաղաքապետարանում
391 դիտում
11:23 20-05-2024
Բագրատ Սրբազանի ու աջակիցների Կիրանց մեկնող ավտոշարասյունն արդեն ճանապարհին է
370 դիտում
11:19 20-05-2024
Արմեն Հարությունյանը նշանակվել է Երևանի Շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար