211652_close_icon
views-count10380 դիտում article-date 08:59 21-06-2018

Համաձայնությունը կայացել է. ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րը կլինեն մինչև տարեվերջ. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ խորհրդարանական խմբակցությունները կոնսենսուսի են եկել միասնական աշխատանքային խումբ ձևավորելու հարցում, որը կնախապատրաստի ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծ: «Փաստ»-ի ունեցած տվյալներով, համաձայնությունը միայն այս հարցով չէ, որ արդեն ձեռք է բերվել: Մասնավորաբար, կա նախնական պայմանավորվածություն՝ արտահերթ ընտրություններն անցկացնել հոկտեմբեր-նոյեմբերին: Միակ խոչընդոտն այս հարցում մնում է Ընտրական օրենսգրքի փոփոխության և նոր ընտրությունների անցկացման միջև առկա ժամկետային սահմանադրական սահմանափակումը: Սակայն այս հարցը կարգավորելու համար հիմա, մեր աղբյուրների համաձայն, իրավաբանները «գլուխ են կոտրում»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր