slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Շարունակվում է «Երևանը՝ երեք հանրապետությունների մայրաքաղաք» լուսանկարների ցուցահանդեսի շրջագայությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
211652_close_icon

Շարունակվում է «Երևանը՝ երեք հանրապետությունների մայրաքաղաք» լուսանկարների ցուցահանդեսի շրջագայությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count6106 դիտում article-date 21:25 20-06-2018
Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանի առթիվ կազմակերպված «Երևանը՝ երեք հանրապետությունների մայրաքաղաք» լուսանկարների ցուցահանդեսը շարունակում է շրջագայությունը աշխարհի տարբեր երկրների հայկական համայնքներում, ՀՀ մարզերում և Արցախում: Հերթական կանգառը Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքն է: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը և Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը: Շրջիկ ցուցահանդեսը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպվել է Երևան քաղաքի պատմության թանգարանի և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի կողմից: Անդրանիկ ցուցադրությունը տեղի է ունեցել Լիբանանի Հանրապետության մայրաքաղաք Բեյրութում: Ցուցահանդեսում ներկայացված են շուրջ 100 լուսանկարներ, որտեղ պատկերված է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարասկզբի, խորհրդային շրջանի, նաև ներկայիս Երևանը: Այցելուներին ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում տեսնելու հին Երևանի գողտրիկ ու նեղ փողոցներն ու թաղամասերը, խորհրդային ժամանակաշրջանի հանրաճանաչ կառույցները, ժամանակակից երևանյան նորակառույցները, մայրաքաղաքի տեսարժան և ուշագրավ վայրերը: Նշենք, որ «Երևանը՝ երեք հանրապետությունների մայրաքաղաք» ցուցահանդեսը Աշտարակի մշակույթի տանը կհանգրվանի մինչև հունիսի 29-ը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր