211652_close_icon
views-count34372 դիտում article-date 22:34 18-06-2018

Մեր հերոս տղաների արդար արիւնն է հողից բողոքում. Հայր Տիրան Հակոբյան

Այն ինչ ապրեցինք այս քանի օրերին՝ որպէս Հայ, որպէս մարդ ու վերջապէս որպէս <Էջմիածնեցի> աննկարագրելի է և զաւեշտալի։ Զգացածս, տեսածս ու Ապրիլեան պատերազմի օրերին թափած արցունքներս ակամայից կռիւ ու խռովութիւն են առաջացնում ներսումս։ Կայ վրդովմունք, կայ ցաւ, կայ զայրոյթ և ու և ․․․ Երեկ այդ նամակները կարդալիս չէի կարողանում արցունքներս զսպել և աչքիս առջեւ էին մեր իրական հերոս տղաները՝ Մոնթէից մինչեւ Ուրֆանեան ու Աբաջեան․․․ Մինչեւ Երուսաղէմ գալս՝ 1999, բազմաթիւ հերոսութիւններ ու <հերոսութիւններ> էինք լսում <գեներալ>ի մասին, թէ Արցախում և թէ ՀՀում կատրուող։ Գուցէ միայն մեզ՝ Էջմիածնեցիներիս ու յարակից գիւղերի բնակիչներիս է աւելի յայտնի, թէ ինչ էր նշանակում <մանվելը հրեշա> և ինչ էր նշանակում <գեներալի դեմ խաղ չկայ> արտայայտութիւնները։ Մէկը միւսի ետեւից Էջմիածինը լքում էին մեր մանկութեան հերոսները՝ Արամ Ասատրեան, Արթուր Ասատրեան, և այլոք․․․ Սակայն, ժամանակի ընթացքում այդ վէրքերը կամ մոռացուել տուեցին, սպիացան կալ էլ որոշներ արնահոսեցին՝ սպասելով Տիրոջ անաչառ արդարադատութեանը․․․ փառքդ շատ Տէր Աստուած դա էլ տեսանք, տարոսը նմաններին․․․ Արդար չի լինի, եթէ մի քանի խօսք չասեմ Կարէն Գրիգորեանի մասին։ Յետոյ երբ լսեցի, որ Կարէնը քաղաքապետ է դառձել և լաւ գործեր է ձեռնարկում, մի պահ ուրախացայ և անձամբ ծանօթանալուց յետոյ ինչ որ չափով համոզուեցի, որ նա նման չէ հօրը և ինքը ևս երբեմն-երբեմն արժանանում էր հօր և Նազիկի վայրագ վերաբերմունքին ու վիրաւորական արտայայտութիւններին և յաճախ խանգարում էին նրան լաւ գործեր ձեռնարկել։ Քանիցս իմ այցելութիւնների ժամանակ նստել ենք Կարէնի հետ և քննարկել Էջմիածինը աւելի լաւ դարձնելու մասին, նոյնիսկ նա երազանք ունէր Էջմիածինը դարձնել Հայաստանի ամէնալուսաւոր քաղաքը՝ քանի որ Քրիստոնէութեան լոյսը այստեղից էր բաշխուել․․․ աւաղ, այլ է իրականութիւնն այսօր Ցաւում եմ կատարուածի համար, բայց նրա և նմանատիպ արարքները արդարացում չունեն։ Մեր հերոս տղաների արդար արիւնն է հողից բողոքում, առիւծածին մայրերի լացն ու սուգն են բողոքում և արդարադատութիւն պահանջում։ Այն, ինչ տեսանք զարհուրելի է։ Մեկուսարանն է նմանների տեղը, եթէ պարզուի նրա և մասնակիցների մեղաւորութիւնը։ Գեներալը և իր ընտանիքը և նմանները պէտք է խորը ապաշխարութեան շրջան անցնեն ամբողջ կեանքում։ ԵԿՄ երկու մեդալ եմ ստացել․ որոնցից հրաժարուելու և չհրաժարուելու համար խնդրում եմ ձեր անկողմնակալ կարծիքը, որովհետեւ ստացել եմ մէկը Մանուէլ Գրիգորեանից, իսկ միւսը՝ Գեներալ Սեյրան Սարոյեանից։ Պարզապէս չէի ցանկանայ իմ քայլով վիրաւորել ԵԿՄ ազնիւ անդամներին և վեհ անունը․․․ Մանուէլ Գրիգորեանը այս քայլով անարգել է նաև ԵԿՄ անունը։ Միշտ էլ հաւատով աղօթել եմ, որ Աստուած մաքրի մեր ազգի միջից առնետներին ու թունաւոր օձերին․․․ Տիրոջ օրհնութիւնն ու զօրակցութիւնը մեր արարող ժողովրդին, ազգընտիր Վարչապետին՝ Նիկոլ Փաշինեանին և ԱԱԾ տնօրէն՝ Արթուր Վանէցեանին Տիրոջով յաղթայարենք ամէն դժուարութիւն, ու կերտենք մեր երազանքների ու տեսիլքների ՀԱՅՐԵՆԻՔԸ և Քրիստոսի սէրը բոլորիս ճանապարհին [color=#EF2929]Յ․Գ․ Գրութիւնս, խնդրում եմ, չքաղաքականացնել[/color] [url=https://web.facebook.com/Vardapet]Հայր Տիրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջ[/url]

Նմանատիպ նյութեր