211652_close_icon
views-count154494 դիտում article-date 17:55 18-06-2018

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվել է Երևանի ոստիկանապետը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 18-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը։ Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ աշխատանքից ազատվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գրիշա Ամիրխանյանը, ով նույնպես անցել է ոստիկանության կադրերի ռեզերվ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ս. Մարտիրոսյանը երկար տարիներ աշխատել է ոստիկանության համակարգում, զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ ու համակարգում համարվում է որպես պրոֆեսիոնալ, գործի գիտակ ու նվիրյալ և թե շրջապատում, թե աշխատանքային կոլեկտիվում նա համարվում է որպես բարոյական մարդ ու ժամանակին բացահայտել է բազմաթիվ աղմկահարույց հանցագործություններ, այդ թվում՝ սպանություններ, ավազակային հարձակումներ, «օրենքով գողերի» վնասազերծումներ և այլն։

Նմանատիպ նյութեր