Նախագահը հաստատել է խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խմբի կազմը
ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը կարգադրություն է ստորագրել սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրությունը կանոնակարգելու համար խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խմբի կազմը հաստատելու մասին:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հանրապետության նախագահի 2018 թվականի հունիսի 11-ի ՆԿ-84-Ա կարգադրության 2-րդ կետի 2-րդ ենթակետը.
1. Հաստատել խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»,-ասված է նախագահի կարգադրության տեքստում:
Աշխատանքային խմբի կազմը՝ հետևյալ [url=http://www.president.am/files/legislation/4594.pdf]հղումով[/url]։