3209 դիտում
13:20 18-06-2018
Դժվար է հավատալ, որ դա իրողություն է. ՀՀԿ-ն հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարությամբ է հանդես եկել պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործի և ԱԱԾ խուզարկությամբ նրա տարածքներում հայտնաբերվածի վերաբերյալ:
«Խորը ցավով և զայրույթով ծանոթացանք այն տեսանյութին, որ ներկայացվեց ԱԱԾ կողմից: Դժվար է հավատալ, որ դա իրողություն է: Ապշած և վրդովված ենք, որ մեր իրականության մեջ նման բան առհասարակ հնարավոր է` որևէ մեկի կողմից, առավել ևս՝ Արցախի ազատամարտին ակտիվորեն մասնակցած գեներալի: Սա անընդունելի ու զազրելի է:
Հարգելով անմեղության կանխավարկածը` հայտարարում ենք, որ եթե օրենքով սահմանված կարգով հաստատվի այն մեղադրանքը, որը առաջադրվել է Մ.Գրիգորյանին, անկախ նրա վաստակից, նա պետք է պատասխան տա օրենքի առաջ՝ դրա ողջ խստությամբ:
Օրենք խախտող յուրաքանչյուր ոք, անկախ նրանից ինչ վաստակ ունի, ինչ պաշտոն է զբաղեցնում կամ զբաղեցրել, կուսակցական է թե ոչ, ԱԺ պատգամավոր է թե ոչ, պետք է պատասխանատվություն կրի օրենքի առջև:
Սրանք հերթապահ բառեր կամ մտքեր չեն, սա անվերապահ դիրքորոշում է, հատկապես այն ինչ ներկայացվել է, բացի իրավական ասպեկտից, ունի ընդգծված բարոյական կողմ: Սա հարված է մեր ժողովրդի բարոյական արժեքներին, հայրենիքի պաշտպանության վեհ գաղափարին», - ասված է հայտարարության մեջ:
Նմանատիպ նյութեր
3067 դիտում
15:39 14-05-2017
ՀՀԿ նախընտրական շտաբը հայտարարությամբ է հանդես եկել
12708 դիտում
19:22 09-10-2018
Մենք դեմ չենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին. ՀՀԿ-ն հանդես է եկել հայտարարությամբ
5502 դիտում
19:18 27-11-2018
ՀՀԿ կենտրոնական նախընտրական շտաբը հանդես է եկել հայտարարությամբ
Այս բաժնից
583 դիտում
18:49 29-11-2024
Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
574 դիտում
18:42 29-11-2024
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՔԿ նորանշանակ նախագահին
448 դիտում
18:30 29-11-2024
ՔՊ-ն նոր պատգամավոր կունենա․ ԿԸՀ-ն մանդատ է տրամադրել