Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
Հունիսի 16-18-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 31/3 շենքի մոտակայքում այրվել է մոտ 200 քմ, Ներքին Չարբախի 9-րդ փողոցից դեպի գերեզմանատուն տանող ավտոճանապարհին՝ 200 քմ, Մասիս քաղաքից Չարբախ տանող ավտոճանապարհին՝ 4000 քմ, Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի գերեզմանատանը հարակից տարածքում՝ 2000 քմ բուսածածկույթ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: