Չենք տրվելու սադրանքին, որեւէ կերպ չենք գնալու բախման. Էջմիածնի քաղաքապետի կողմնակիցներ
2 օր առաջ Էջմիածնում բողոքի հանրահավաք անցկացվեց քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականի պահանջով:
Քաղաքային իշխանությունն արտոնել էր միջոցառումը եւ որեւէ կերպ չխոչընդոտեց դրա իրականացմանը: Այսօր արտոնված հանրահավաք ունեն Կարեն Գրիգորյանի կողմնակիցները, իսկ Գրիգորյանի հակառակորդները փակում են քաղաքի փողոցները՝ ակնհայտ փորձելով գնալ սադրանքների, բախումների:
Կ. Գրիգորյանի կողմնակիցները հավաստիացնում են, որ չեն տրվելու սադրանքին, որեւէ կերպ չեն գնալու բախման: Քաղաքապետարանից նաեւ համոզմունք են հայտնում, որ իրավապահները կաջակցեն հանրահավաքի խաղաղ, բնականոն ընթացքին, կաջակցեն, որ քաղաքում փողոցները բաց լինեն եւ արտոնված հանրահավաքը կայանա:
[b]ԵԿՄ[/b]