Սեյրան Օհանյանը միակ բարձրաստիճան պաշտոնյան չէ, որ կհարցաքննվի վկայի կարգավիճակով․ «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը երեկ լրագրողների հետ զրույցում չպատասխանեց Սեյրան Օհանյանին հարցաքննելու վերաբերյալ որևէ հարցի՝ պատճառաբանելով, որ քննություն է իրականացվում։ Նրա խոսքով՝ Սեյրան Օհանյանը օրենքի պահանջին համապատասխան ծանուցվել է, և մոտակա օրերին նշանակված օր և ժամ կա։ ՊԵԿ ղեկավարի խոսքով՝ կոնկրետ քրեական գործ կա հարուցված կոնկրետ կազմակերպության նկատմամբ, կազմակերպության հետ առնչվող բարձրաստիճան պաշտոնյաներ կան, և քանի որ Սեյրան Օհանյանի պաշտոնավարման ժամանակ է եղել, նա հրավիրվել է հարցաքննության, ինչը նորմալ գործընթաց է. «Եվ պետք է ասեմ, որ նա միակ բարձրաստիճան պաշտոնյան չէ, որ պետք է հարցաքննվի վկայի կարգավիճակով»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]