2831 դիտում
14:38 15-06-2018
Քննարկվել են Երևանի և Չինաստանի Տյանցզին քաղաքի միջև փոխգործակցության հնարավորությունները
Երևանի և Չինաստանի Տյանցզին քաղաքի միջև քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում հնարավոր համագործակցության հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի և Տյանցզինի բարեկարգման և կանաչապատման քաղաքային կոմիտեի նախագահ Սյու Սիննլիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթքացքում, որին ներկա է գտնվել նաև ՀՀ-ում ՉԺՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգը:
Ողջունելով հյուրերին և համառոտ ներկայացնելով Երևան քաղաքը, այդ թվում նաև միջազգային գործընկեր կառույցների և այլ քաղաքների հետ համագործակցության ծավալումը, Կամո Արեյանը հույս է հայտնել, որ Տյանցզին քաղաքի հետ ևս հնարավոր է մի շարք ոլորտներում արդյունավետ փոխգործակցություն ծավալել:
«Մենք կարևորում ենք հայ-չինական հարաբերությունների համատեքստում Երևանի և Չինաստանի քաղաքների միջև արդյունավետ և փոխշահավետ համագործակցության զարգացումն ու կոնկրետ ծրագրերի իրագործումը: Կարծում եմ, որ առկա է մեծ ներուժ` մեր երկու քաղաքների միջև տարբեր ոլորտներում համագործակցության, մասնավորապես քաղաքային տնտեսության կառավարման, փորձի փոխանակման, ներդրումային ծրագրերի իրականացման համար», - ընդգծել է Կամո Արեյանը՝ հավելելով, որ Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է քննարկելու երկուստեք փոխշահավետ ծրագրեր և իր լիազորությունների շրջանակում նպաստել երկկողմ կապերի զարգացմանը:
Տյանցզինի բարեկարգման և կանաչապատման քաղաքային կոմիտեի նախագահ Սյու Սիննլին շնորհակալություն է հայտնել հանդիպման, ինչպես նաև համագործակցության պատրաստակամության համար և հատկանշել, որ Չինաստանի խոշորագույն 4 քաղաքներից մեկը հանդիսացող, շուրջ 16 մլն բնակչություն ունեցող Տյանցզինի քաղաքային իշխանություններն իրապես հետաքրքրված են մի շարք ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացմամբ, մասնավորապես քաղաքային լուսավորության, կանաչապատման, կենդանաբանական այգու զարգացման ծրագրերով:
«Մենք իսկապես տպավորված ենք Երևանի պատմությամբ, չնայած որ այն ժամանակակից և երիտաասարդ քաղաք է: Շնորհավորելով 2800-ամյա հոբելյանի առթիվ՝ վստահ ենք, որ մեր երկու քաղաքների միջև կձևավորվեն գործընկերային ջերմ հարաբերություններ», - նշել է Սյու Սիննլին:
Հանդիպմանը հաջորդել է չինական պատվիրակության հետ ընդլայնված կազմով ոլորտային համագործակցություն հաստատելուն ուղղված ավելի մանրամասն քննարկում, որին մասնակցել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի, մշակույթի, զարգացման և ներդրումային ծրագրերի, բնապահպանության վարչությունների պատասխանատուները, ինչպես նաև «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի և Երևանի կենդանաբանական այգու տնօրենները:
Չինաստանի Տյանցզին քաղաքի պատվիրակությունն այցելել է նաև Երևան քաղաքի պատմության թանգարան:
Նմանատիպ նյութեր
7213 դիտում
14:35 25-04-2018
Քննարկվել են Երևանի և Չինաստանի Շենյան քաղաքի միջև փոխգործակցության հնարավորությունները
1915 դիտում
11:09 15-08-2015
Չինաստանի Տյանցզին քաղաքում պայթյունի զոհերի թիվը հասել է 85-ի
Այս բաժնից
907 դիտում
20:14 28-11-2024
Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար երթևեկելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում
928 դիտում
19:59 28-11-2024
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
580 դիտում
19:34 28-11-2024
Նախանշվում է Հայաստան-Արգենտինա շփումների ակտիվացում սննդամթերքի անվտանգության ոլորտում