211652_close_icon
views-count7216 դիտում article-date 14:35 25-04-2018

Քննարկվել են Երևանի և Չինաստանի Շենյան քաղաքի միջև փոխգործակցության հնարավորությունները

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանի և Չինաստանի Շենյան քաղաքի միջև համատեղ ծրագրերի շուրջ հնարավոր համագործակցության հետ կապված հարցեր: Հանդիպմանը մասնակցել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը, զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը, Չինաստանի Շենյան մասնաճյուղի միջազգային առևտրի խթանման կոմիտեի քարտուղար Լի Իյը և Շենյան ազատ առևտրային գոտու ղեկավար կազմը: Ողջունելով հյուրերին՝ Դավիթ Գևորգյանը նշել է, որ քաղաքապետարանը կարևորում է միջազգային գործընկեր կառույցների հետ փոխշահավետ համագործակցության ծավալումը՝ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում: Զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանն իր հերթին ներկայացնելով Երևանի զարգացման ծրագրերի հիմնական ուղղությունները և ներդրումային ընդհանուր քաղաքականությունը՝ ընդգծել է, որ քաղաքային իշխանությունը բաց և պատրաստակամ է՝ քննարկելու և իր լիազորության շրջանակում աջակցելու ներդրումային առաջարկների կյանքի կոչմանը: Հանդիպման ընթացքում հյուրերին ներկայացվել է քաղաքապետարանի կողմից մշակված շուրջ 50 ներդրումային առաջարկների փաթեթը, որոնք գործարար կապերի հաստատման և զարգացման լայն հնարավորություններ են ընձեռում: Բացի այդ, նշվել է, որ Երևանը, էլեկտրոնային կառավարման առումով լինելով արագ զարգացող քաղաք, հատուկ ուշադրություն է դարձնում նոր տեխնոլոգիաների կիրառմանը: Չինական պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել հանդիպման, ինչպես նաև համագործակցության պատրաստակամության համար և հատկանշել, որ Երևանն իրենց համար ունի գրավիչ ներդրումային դաշտ և իրենք հետաքրքրված են մի շարք ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացմամբ:

Նմանատիպ նյութեր