211652_close_icon
views-count12143 դիտում article-date 18:02 13-06-2018

Արտակարգ իրավիճակ Երևանում. Ղափանյանց փողոցի ջրափոսերը պատուհաս են դարձել բնակիչների համար. քաղաքապետարանի աշխատողները «ուղտի ականջում քնած են». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Տարիներ շարունակ Երևան քաղաքի Ղափանյանց փողոցի ճանապարհների խնդիրը լուծում չի ստանում: Այն, կարելի է ասել, մեծ ջրափոսերի և խորդուբորդության պատճառով անանցանելի է մարդատար շատ մեքենաների համար: Այսօր՝ հունիսի 13-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում բնակիչներն ասացին. «Մայրաքաղաք Երևանում մեր փողոցի նման փողոց դժվար թե լինի: Երբ անձրև է, մեծ ջրափոսեր են առաջանում, երբ չոր եղանակ է, փոշու ու կեղտի մեջ կորում են մեր տները, մի քանի մետր հեռավորության վրա իրար չենք տեսնում: Մեր տներ հրաժարվում են գալ թե տաքսիները, թե շտապօգնության մեքենաները: Ամաչում ենք մեկին հյուր կանչենք: Երեխաները այս ճանապարհով դպրոց, մանկապարտեղ են գնում, ծերերը՝ թոշակ ստանալու: Շրջանցելու տեղ չկա, սա է միակ ճանապարհը: Թաղապետարանն ասում է, որ հարցը պետք է քաղաքապետարանը լուծի, քաղաքապետարանն էլ, ինչպես տեսնում եք, ոչինչ չի անում: Բնակիչներով ինչքան հնարավոր է, փոսալցումներ ենք կատարում, սակայն հենց մեծ մեքենաներ են անցնում, նորից նույն վիճակն է տիրում: Խնդրում ենք, վերջապես, նորմալ սարքեն մեր ճանապարհները, մեզ միայն ընտրությունից ընտրություն չհիշեն»: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր