5349 դիտում
14:54 13-06-2018
Թանդիլյանի հրաժարականը կուսակցության դիրքորոշումը չի եղել, անակնկալ է եղել, և Փաշինյանը դեռևս չի ընդունել այն. Էդմոն Մարուքյան.tert.am
Մանե Թանդիլյանի հրաժարականը կուսակցության դիրքորոշումը չի եղել, եղել է տիկին Թանդիլյանի անձնական դիրքորոշումը՝ պայմանավորված որոշակի հանգամանքներով: Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Նա նշեց, որ Մանե Թանդիլյանի՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից հրաժարվելը կուսակցության համար էլ անակնկալ է եղել:
«Միևնույն ժամանակ, ես մեծ հարգանքով եմ վերաբերում տիկին Թանդիլյանի որոշմանը: Մանեն առաջին հերթին իմ ընկերն է, իմ քաղաքական զինակիցն է: Գիտեք՝ նա «Դեմ եմ» շարժման առաջնորդներին է եղել, բնականաբար, պարտադիր կուտակային համակարգը, դրա ներդրման հետ կապված խնդիրները, նրա համար շատ էական ու կարևոր նշանակություն ունեն»,- ասաց նա:
http://www.tert.am/am/news/2018/06/13/marukyan-tandilyan/2712505
Նմանատիպ նյութեր
4795 դիտում
13:24 21-06-2018
Վարչապետը չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականը
Այս բաժնից
541 դիտում
13:33 11-05-2024
Երեխաները նստելու տեղ չունե՞ն. Փաշինյանը Էջմիածնի դպրոցում բասկետբոլ է խաղում
367 դիտում
13:08 11-05-2024
Կայացել է Հայկական Կարմիր խաչի ընկերության 28-րդ տարեկան համագումարը
499 դիտում
12:46 11-05-2024
Բագրատ Սրբազանի շնորհիվ «Սրբազան» տիտղոսն այլևս մուտք է գործել ադրբեջաներեն. իրանագետ