Հավանաբար ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ կնշանակվի Արզուման Հարությունյանը. Իրավունք
«Իրավունք» թերթը գրում է. «Օրերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Ռոմիկ Հարությունյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից:
«Իրավունքի»՝ համակարգին մոտ կանգնած աղբյուրի համաձայն, վերջինիս, սակայն, ազատել են աշխատանքից այն բանի համար, որ օրերս Հայաստանի Հանրապետություն շատ հանգիստ մուտք է գործել մոտ 1 տոննա հերոին։ Նույն աղբյուրի պնդմամբ, վերը նշված պաշտոնին, ամենայն հավանականությամբ, կնշանակվի Արզուման Հարությունյանը»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։