211652_close_icon
views-count3537 դիտում article-date 14:41 24-05-2019

ՀՀ նախագահի հրամանով Արզուման Հարությունյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ Արզուման Հարությունյանն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից: Այդ մասին տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 4-րդ մասի և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արզուման ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ազատել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից»,-ասված է հրամանագրում: Նշենք, որ Արզուման Հարությունյանը Բարձրագույն դատական խորհրդի արդեն նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրն է։ Վերջինս հրաժարականի [url=https://https://shamshyan.com/hy/article/2019/05/24/1125613/]դիմում [/url]է ներկայացրել այսօր։

Նմանատիպ նյութեր