211652_close_icon
views-count3208 դիտում article-date 23:50 11-06-2018

Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում

ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում: Հունիսի 11-14-ը Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) փորձագիտական խումբն արտաքին գնահատում կիրակնացնի ռազմական համալսարանում: Քառօրյա այցի ընթացքում փորձագետները հանդիպումներ կունենան բուհի ղեկավարության, համալսարանի գործունեությունը համակարգող ՊՆ համապատասխան վարչությունների, ֆակուլտետների և ամբիոնների պետերի, պրոֆեսորադասախոսական կազմի, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, ինչպես նաև շրջանավարտների, սերժանտների, կուրսանտների, ունկնդիրների ներկայացուցիչների հետ: Փորձագետները կուսումնասիրեն նաև փաստաթղթերը, կիրականացնեն ռեսուրսների դիտարկում: Փորձագիտական խմբի ղեկավարն է ՀՊՏՀ Կառավարման ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու Տիգրան Մնացականյանը: Խմբի մյուս անդամներն են Լեհաստանի ռազմածովային ակադեմիայի Հրամանատարության և ծովային գործողությունների ֆակուլտետի փոխդեկան Բարտոլոմեյ Պաչեկը, «Իմպրովիզ» ՍՊԸ գիտական խորհրդատու, Ա.Խանփերյանցի անվ. ավիացիոն համալսարանի նախկին ավագ դասախոս, տեխ.գիտ.թեկնածու Արամ Բաղիյանը, Հյուսիսային համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու Մարգարիտա Պողոսյանը և Ռուս-հայկական համալսարանի Մաթեմատիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի ուսանող Միքայել Խաչատուրյանը: Գործընթացը համակարգում է ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի մասնագետ Լիլիթ Պիպոյանը: Փորձագիտական խումբը համալսարան այցից հետո զեկույց կկազմի՝ մատնանշելով բուհի ուժեղ և թույլ կողմերը, ինչպես նաև բարելավման ուղղությամբ խորհրդատվություն կմատուցի: Համալսարանը, հիմնվելով փորձագիտական զեկույցի և խորհրդատվության վրա՝ թերությունների վերացման ծրագիր կկազմի: ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը հավատարմագրման մասին որոշում կկայացնի՝ հիմնվելով փորձագիտական զեկույցի և բուհի բարելավման ծրագրի վրա:

Նմանատիպ նյութեր