2863 դիտում
16:03 05-12-2016
Գավառի պետական համալսարանն ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում
Մեկնարկել է փորձագիտական խմբի այցը Գավառի պետական համալսարան: Բուհի ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի շրջանակներում փորձագիտական խումբը դեկտեմբերի 5-8-ը տեղում հանդիպում-քննարկումներ կունենա ուսումնական հաստատության ռեկտորի, պրոռեկտորների, դեկանների, ամբիոնների վարիչների, պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների հետ, կիրականացնի փաստաթղթերի ուսումնասիրություն և ռեսուրսների դիտարկում:
Փորձագիտական խմբի ղեկավարն է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) կրթության բարեփոխումների ապահովման բաժնի պետ Անգին Մարտիրոսյանը, խմբի մյուս անդամներն են Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի դասախոս, ՀՀ ԿԳՆ աշխատակազմի զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետի տեղակալ Արկադի Պապոյանը, ՃՇՀԱՀ Ինֆորմատիկա, հաշվողական տեխնիկա և կառավարման համակարգեր ամբիոնի վարիչ Մհեր Մարկոսյանը, Գերմանիայի Համբուրգի համալսարանի պրոֆեսոր, համալսարանական կրթության և ուսուցման կենտրոնի ղեկավար Մարգրեթ Բյուլոու Շրամը և Հայաստանում Ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Սերժ Ռուշանյանը:
Հավատարմագրման գործընթացը համակարգում է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամը:
Մինչ բուհ այցելությունը փորձագիտական խումբն ուսումնասիրել է ուսումնական հաստատության ինքնավերլուծությունը: Այցից հետո փորձագիտական խումբը կամփոփի արդյունքները և վերջնական զեկույց կներկայացնի: Դրա հիման վրա բուհը կկազմի փորձագետների մատնանշած թերությունների վերացման ծրագիր:
ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, հիմնվելով բուհի ինքնավերլուծության, փորձագիտական զեկույցի և բուհի կազմած թերությունների վերացման ծրագրի վրա, որոշում կկայացնի:
Նմանատիպ նյութեր
5849 դիտում
12:54 01-11-2017
Գորիսի պետական համալսարանն ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում
1176 դիտում
17:26 25-05-2015
Մանկավարժական համալսարանն ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում
3265 դիտում
23:50 11-06-2018
Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում
Այս բաժնից
1051 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1405 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1216 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան