211652_close_icon
views-count3214 դիտում article-date 19:04 11-06-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հունիսի 9-ից 11-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 9-ից 11-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 86 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 28, անձնական ունեցվածքի գողության 20, խարդախության 13, յուրացման կամ վատնման 7, թմրամիջոցի հայտնաբերման 6, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4, անձի առևանգման 3, ավազակային հարձակման, բնակարանային գողության, խուլիգանության, որսագողության և կաշառակերության 1-ական դեպք։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու, անձնական ունեցվածքի գողության և ավտոմեքենա փախցնելու 1-ական դեպք: Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 23 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 35-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր