ՊԵԿ նախագահ. Եկամտային հարկի իջեցումը կարժենա 47-52 միլիարդ դրամի վնաս. Tert.am
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը` [url=http://www.tert.am/am/news/2018/06/10/Davit-ananyan/2709247]Tert.am[/url]-ի հետ զրույցում անդրադառնալով Հարկային օրենսգրքի փոփոխությանը, մասնավորպես՝ եկամտային հարկի մասով, ասել է, որ եկամտային հարկի բեռի իջեցումը պետք է ուղեկցվի անուղղակի գծով հարկային բեռի ավելացմամբ:
Ինչ վերաբերում է հարցին, որ, եթե եկամտային հարկը մինչև 20 տոկոսը 150 հազար դրամ եկամտի դեպքում իջեցում լինի, ապա պետական բյուջեն ֆինանսական ի՞նչ կորուստ կունենա, Անանյանն ասաց՝ եկամտահարկի իջեցման պարագայում բյուջեի վնասը կլինի 47-52 միլիարդ: Նա չի կարծում, որ այս հարցում կարելի է ռիսկի գնալ և հույսը դնել նրա վրա, որ մասնավորի սպառման աճը վնասը կկոնպենսացնի:
«Դա հիպոթետիկ է, մենք իրավունք չունենք ռեալ 47-52 մլրդ անկում թողնել՝ ասելով, որ կարող է լավ լինել, հարկային մուտքեր կլինեն և այլն: Նման ռիսկի մենք չենք կարող գնալ»,- եզրափակեց Դավիթ Անանյանը:
Մանրամասները՝ [url=http://www.tert.am/am/news/2018/06/10/Davit-ananyan/2709247]սկզբնաղբյուրում.[/url]