211652_close_icon
views-count10827 դիտում article-date 16:07 09-06-2018

Հրավառություն՝ աղջկա սիրտը գրավելու համար

Հունիսի 9-ին, ժամը 00.20-ին, մի քաղաքացուց ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մասիս քաղաքի 3-րդ թաղամասում հրավառություն է: Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հրավառությունը կատարել է Մասիս քաղաքի բնակիչ Տ. Մ.-ն, որը բացատրություն է տվել, որ հրավառությունը կատարել է իր հավանած աղջկա սիրտը գրավելու համար: Վերջինս հրավիրվել է ոստիկանության Մասիսի բաժին: Կազմվել է համապատասխան արձանագրություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր