211652_close_icon

Էլեկտրաէներգիայի սակագինը հնարավոր է 10 դրամով իջեցնել բոլորի համար․ «Փաստ»

views-count11820 դիտում article-date 09:31 09-06-2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «Կառավարության երեկվա նիստում քննարկման առարկա դարձավ էլեկտրաէներգիայի սակագինն իջեցնելու հարցը, սակայն պարզվեց, որ ինչպես նախորդ, այնպես էլ ներկա կառավարությունն այդ հարցում ռիսկեր է տեսնում և կարող է իրեն միայն թույլ տալ ընդամենը 10 դրամով այն իջեցնել, այն էլ՝ միայն 120–130 հազար անապահովների համար: «Փաստը» բազմիցս անդրադարձել է սակագինն առանց ռիսկերի նվազեցնելու իրական հնարավորություններին: Մեզ հետ զրույցներում մասնագետները հստակ նշում են, որ գիտեն ուղիները, որպեսզի անցնցում, առանց ռիսկերի սակագինը 10 դրամով նվազեցվի բոլորի համար: Նրանք պատրաստ են իրենց առաջարկները ներկայացնել կառավարությանը, եթե, իհարկե, վերջինիս կողմից ցանկություն լինի լսելու … Այսինքն, ուղղակի քաղաքական կամք է անհրաժեշտ: Մասնագետների համոզմամբ, ընդամենը հարկավոր է սակագնի հաշվարկման բանաձևերի տրամաբանությունը փոխել, և ամեն ինչ իր տեղը կընկնի: Հուսանք, որ նոր կառավարությունը իր նախորդների նման չի գնա մասնագետներին անտեսելու ճանապարհով և սակագների իջեցմանն ուղղված իր վճռական քայլը կանի, որի արդյունքում, չի բացառվում, որ կարող են կրկին հետաքրքիր կոռուպցիոն սխեմաներ և աներևակայելի գերշահույթների աղբյուրներ բացահայտվել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր